Հայերեն   English   Русский  

Ֆլանդրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել


  
դիտումներ: 385

Ֆլանդրիայի խորհրդարանը (Բելգիայի կազմում) գրեթե միաձայն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: Երեք պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:

Հիշեցնենք, որ Բելգիան համապետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1998 թվականին:

Բանաձևի տեքստը հիմնված է վերջերս Եվրախորհրդարանի ընդունած նույնանման փաստաթղթի վրա: Դրանում պատգամավորները ֆլանդրիական կառավարությանը կոչ չեն անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով դիմել թուրքական կառավարությանը, սակայն, ըստ պարբերականի, դրանից հստակ հետևում է, որ Ֆլանդրիայի խորհրդարանը հավանության է արժանացնում ճանաչման ուղղությամբ Թուրքիայի ցանկացած ջանք:


Բանաձևի գլխավոր ուղերձը, նախաձեռնության հեղինակ Քարիմ վան Օվարմեյրեի խոսքով, հաշտեցումն է: «Այս բանաձևով մենք ցանկանում ենք առաջ նայել: Ֆլամանդիայի կառավարությանը կոչ ենք անում Հայաստանին և Թուրքիային եվրոպական ժողովուրդների հաշտեցման հաջող օրինակներ ներկայացնել, որոնք կարող են ապագայի ծրագիր ծառայել: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատվեն դիվանագիտական շփումների ուղիով»,- հայտարարել է պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: