Հայերեն   English   Русский  

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նոր աշխատակազմի ղեկավար ունի


  
դիտումներ: 1507

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էդգար Գևորգյանին:

Նախարարը ներկայացնելով Էդգար Գևորգյանին նշել է, որ նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը, ունի տարիների աշխատանքային փորձառություն:

Շնորհավորելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին` նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: