Հայերեն   English   Русский  

Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներին


  
դիտումներ: 490

ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել:

2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

մարզիկ-զինծառայողներ

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին բարձր ցուցանիշներ արձանագրելու, ՀՀ և ՀՀ ԶՈՒ պատիվը բարձր պահելու համար ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ մարզիկ-զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:

Շնորհավորելով զինծառայողներին բարձր ցուցանիշներ արձանագրելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել հայոց բանակի բարձր մարտունակությունը, այլ նաև ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառներում գրանցած հաջողություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը այսուհետ ևս լուրջ ուշադրություն է դարձնելու ֆիզպատրատության և սպորտի բնագավառին, համագործակցելու է սպորտային բոլոր կառույցների հետ՝ նպաստելով հայ մարզիկ-զինծառայողների հաջողությունների բազմապատկմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: