Հայերեն   English   Русский  

Չինաստանը ռուսական զորքերին հրավիրել է մասնակցելու Պեկինի շքերթին


  
դիտումներ: 631

Չինաստանը հրավիրել է ռուսական զորքերին մասնակցելու Պեկինում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված շքերթին:

Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ինչը կնպաստի, որ արևմտյան առաջնորդները չմասնակցեն սեպտեմբերին կայանալիք շքերթին:

Չինաստանը չի հայտնել, թե որ երկրները կհրավիրեն շքերթին, սակայն հայտարարության մեջ ասվում է, որ կհրավիրվեն նաև Չինաստանի հետ պատերազմին մասնակցած արևմտյան դաշնակից երկրները:

Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահը մասնակցել է շաբաթ օրը Մոսկվայում կազմակերպված, համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված շքերթին:Հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանի նախագահի այցը Ռուսաստան և շքերթին նրա ներկայությունը նոր մակարդակի է հասցրել Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:

Արևմտյան առաջնորդները Ուկրաինայի ճգնաժամում Ռուսաստանի ունեցած դերակատարման պատճառով բոյկոտել են Մոսկվայի շքերթը:

Պեկինի շքերթի ժամանակ զորքերը կքայլեն Տյանանմեն հրապարակով, ինչը 2013թ-ին Սիի նախագահ դառնալուց հետո առաջին շքերթն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: