Հայերեն   English   Русский  

Բաքու մեկնող ազատ ոճի ըմբիշների անունները կհայտարարվեն մայիսի 21-ին


  
դիտումներ: 546

Հայ ըմբիշները մասնակցելու են Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական առաջին խաղերին: Այս ստուգատեսի ծրագրով ըմբշամարտի մրցաշարն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է հունիսի 13-18-ը:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի հավաքականը ներկայանալու է 4 ըմբիշով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) Մաքսիմ Մանուկյան (85 կգ):

Մայիսի 20-ին էլ պետք է հայտարարվեր վերոնշյալ խաղերին մասնակցել ցանկացող ազատոճային ըմբիշների անունները, սակայն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ մարզիկների անունները կհայտարարի մայիսի 21-ին, ժամը 13:00-ին, Երևանի «Աշխատանք» ՄԸ մարզադահլիճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: