Հայերեն   English   Русский  

Թաքցրել եք տարիներ շարունակ, որ այս դրության մեջ եք հայտնվել. Վլ. Գասպարյանը` գյումրեցիներին


  
դիտումներ: 2498

"Ես շնորհավորում եմ տաքսիստներին բողոքի ցույցի կապակցությամբ, իրենց իրավունքն է: Եթե դա խաղաղ բնույթ է կրում, եթե դա շնորհքի մեջ է, ոստիկանությունը կանգնած է իրենց կողքին՚:

Իսկ երբ ոստիկանապետին հայտնել են, որ բողոքի ցույցը չի կայացել իր այցի պատճառով, նա զարմացած ասել է, որ տեղյակ չէ և դիմել է Շիրակի մարզի ոստիկանապետին. "Դա կապ ունի՞ իմ այցի հետ":

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն ասել է, թե ոչ, դա ոստիկանապետի այցի հետ կապ չունի:

Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ պետք չէ նման երևույթները կապել իր այցերի հետ, այլ իր այցերը կարող են կապ ունենալ սպանությունների բացահայտման, անպատժելիության մթնոլորտի հետ և այն անարդարությունների հետ, որ լինում են և կշտկվեն. "Իմ այցի մեջ կլինի նաև այն սկզբունքը, որ ես չեմ ընդունում, որ Գյումրիի ոստիկանությունում միայն գյումրեցիներ պետք է աշխատեն. դա տխմարություն է, բաժանարարություն է, լավ երևույթ չէ: Պետք է խոսեմ այն մասին, որ այստեղ տեղայնությունն ինձ արդեն զզվացնում է: Շատ-շատերը երազում են, որ մենակ գյումրեցիները աշխատեն, որպեսզի թաքցնեն, թաքցնեն ու թաքցնեն: Թաքցրել եք տարիներ շարունակ, որ այս դրության մեջ եք հայտնվել: Պետք է բացահայտել, սովորեցնել քաղաքացիներին, որ չպետք է թաքցնել, երբ գողանում ու թալանում են":





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: