Հայերեն   English   Русский  

Գորիսի ծեծկռտուքի գործով կհարցաքննեն Սուրիկ Խաչատրյանին .yerkir.am


  
դիտումներ: 487

Yerkir.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով այս օրերին նախատեսվում է հարցաքննել մոտ երկու տասնյակ անձի, այդ թվում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերներին:

Մեր տեղեկություններով՝ այս անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի պատշաճ ներկայանան վարույթն իրականոցնող մարմին: Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն էր իրականացվել Սուրիկ Խաչատրյանին պատկանող` Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ Առգրավվել են Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները, և արյան նմուշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ և Հարություն Զաքարյանները, երկուսն էլ վիրահատվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: