Հայերեն   English   Русский  

Հայ հրաձիգները մասնակցում են Մյունխենում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությանը


  
դիտումներ: 482

2015 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 2-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային է «Ռիո-2016» օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակը կարժանանա ուղեգրի, սակայն եթե առաջատարները արդեն իսկ ունեն ուղեգիր, ապա այն բաժին կհասնի հաջորդ տեղը զբաղեցրածներին:

Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնում են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի 4 սաները՝ Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները:

հրաձիգներ

Մեր մարզիկները աշխարհի գավաթին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ ու հանդես են գալիս գնդակային հրաձգության հրացան ձևում: Նրանց մրցելույթները սկսվելու են մայիսի 28-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: