Հայերեն   English   Русский  

Չենք վճարելու, եթե անգամ անջատեն մեր էլեկտրաէներգիան. բողոքի երթ ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման. լուսանկարներ


  
դիտումներ: 1117

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ բողոքի երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:

Բողոքի ցույցին միացել են նաև քաղաքական և հասարակական գործիչներ:

բողոքի երթ ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման

Հազարավոր քաղաքացիներ բողոքում են ընդդեմ չհիմնավորված թանկացման և հայտարարում, որ չեն պատրաստվում ավելի շատ վճարել:

«Մեր պահանջները չեն փոխվում: Ո′չ մի լումա ավել, որովհետև դեռևս նախորդ տարվա բարձրացումը սխալ էր, դեռ դա էր վիճարկելի, ուր մնաց, թե նորից են ցանկանում թանկացնել: Մենք կտրականապես դեմ ենք և վճռական ենք տրամադրված. մեր պայքարը շարունակական է լինելու: Այն, թե արդյոք հաջողության կհասնենք, կախված է մարդկանց ուշադրությունից այս խնդրի նկատմամբ: Եթե մարդիկ իրազեկված և պատասխանատու լինեն ու գան պայքարեն, պահանջեն, որպեսզի թանկացում չլինի, դա իսկապես տեղի չի ունենա»,- Անկախի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստներից Ռիմա Սարգսյանը:

բողոքի երթ ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման

Ակտիվիստ Լևոն Զաքարյանն իր խոսքում ասաց, որ նախաձեռնողները չեն պատրաստվում նահանջել:

բողոքի երթ ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման

«Մեր պահանջն ուղղված է Սարգսյան Սերժին և Աբրահամյան Հովիկին: Մենք պատրաստ պետք է լինենք ամեն ինչի, նույնիսկ չվճարելու, եթե անջատեն մեր էլեկտրաէներգիան: Եթե դուք չեք կարողանում կատարել ձեր պարտականությունները և հարցին լուծում տալ, ապա մեր ժողովրդի մեջ կան խելացի մարդիկ, ովքեր կարող են աշխատել և լուծումներ գտնել:

Հասնելով Հանրապետության հրապարակ՝ երթի մասնակիցները կառավարության շենքի դիմաց կանգնելով «ամոթ-ամոթ», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկեցին: Նրանցից շատերը միջնամատերը բարձրացրած րոպեներ շարունակ կանգնեցին այդ տարածքում:

Երթը ավարտվեց Ազատության հրապարակում:

բողոքի երթ ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման

բողոքի երթ ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: