Հայերեն   English   Русский  

Իմ թիրախը Բլատերն է. ​Բրիտանացի լրագրողը խոստանում է, որ կոռուպցիոն սկանդալը ՖԻՖԱ-ում կշարունակվի


  
դիտումներ: 663

Բրիտանացի լրագրողը խոստանում է, որ կոռուպցիոն սկանդալը ՖԻՖԱ-ում շարունակություն կունենա:

FIFA-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կոռուպցիոն գործունեության մասին գրքերի հեղինակ բրիտանացի լրագրող Էնդրյու Ջենինգսը պատմել է 2 օր առաջ պայթած սկանդալի հարցում:

«Ես եմ Հետաքննությունների դաշնային բյուրոյին հանձնել կարևորագույն փաստաթղթեր, որոնց հիման վրս սկսվեցին ձերբակալությունները: Կլինի ` ավելին: Թիրախ Բլատերն է»,- գրել է Ջենինգը իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ցյուրիխում ձերբակալվել են ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՖԻՖԱ-ի փոխնախագահը: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործողությունների և խարդախությունների մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: