Հայերեն   English   Русский  

Ռոբ Քարդաշյանը բուժվում է վերականգնողական կենտրոնում


  
դիտումներ: 671

Ըստ տեղեկությունների՝ Ռոբ Քարդաշյանը բուժվում է Ֆլորիդայի Փալմ-Բիչ համայնքի թմրանյութերի և ալկոհոլի դեմ վերականգնողական կենտրոններից մեկում: Ռեալիթի շոուի աստղը վերականգնողական կենտրոն է գնացել, երբ նրա ընտանիքը համոզել է նրան մասնագիտացված օգնություն ստանալ:

Ռոբի ծանոթ թիկնապահներից մեկը նշել է, որ Ռոբն իրեն հայտնել է, որ այդ քայլին դիմելու ժամանակն է և բարձր տրամադրություն է ունեցել 60 օրով վերականգնողական կենտրոն գնալուց առաջ:

Վերականգնողական կենտրոնում Ռոբը կանցնի հատուկ ծրագիր՝ ներառյալ մարմնամարզություն և նիհարում: Ռոբը 4-8 կգ կկորցնի՝ վերականգնողական կենտրոնում գտնվելով: Ավելին՝ վերականգնողական կենտրոնը առաջին մեկ ամսից ավել ժամանակահատվածում արգելել է այցելությունները և հեռախոսի օգտագործումը:

Վերջերս հեռուստատեսային աստղը մեկուսացել էր, քանի որ պայքարում էր թմրանյութերից կախվածության և հարբեցողության դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: