Հայերեն   English   Русский  

Էդգար Ստեփանյանին տրամադրվել է մարզագույք


  
դիտումներ: 613

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը օրերս ընդունել էր Պատրիկ Լորենին, ով «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», Արմավիրի «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերությունների հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուղ» կազմակերպության տնօրենն է, և նրա հետ քննարկել է հեծանվային սպորտի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Պատրիկ Լորենի սպորտի և, մասնավորապես, հեծանվային սպորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության կապակցությամբ և նշել, որ բարձր է գնահատում տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկներին աջակցելու նրա նախաձեռնությունները:

Պարոն Լորենը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, իր կողմից խոստացել է հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի անդամներից մեկին տրամադրել մարզագույք և հունիսի 1-ին հանդիսավոր պայմաններում պրոֆեսիոնալ հեծանիվ է հանձնել միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքի բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանին: Պ. Լորենը հաջողություններ է մաղթել մարզիկին և հույս հայտնել, որ հուլիսի 10-ին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից Էդգարը կվերադառնա հաղթանակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: