Հայերեն   English   Русский  

Բաքու՝ Եվրոպական խաղերին այսօր կմեկնի Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը


  
դիտումներ: 709

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, Բաքվի եվրոպական խաղերին հայաստանյան պատվիրակության ղեկավար, խաղերի բացման արարողության` Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանն այսօր կմեկնի Բաքու:

Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ կայքը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաքվում կմեկնարկի Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե:

Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումը տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերի ութին ` Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: 48 ԱՕԿ-ների պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը ձեռնպահ և 8-ը` դեմ:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մրցավայր կմեկնի /հունիսի 10-ին / մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, խաղերի բացման արարողության՝ Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը։

Ընդհանրապես մեր երկրի ներկայացուցիչները, հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն խաղեր:

Ներկայացնենք մեր մարզիկներին, մարզիչներին և մերոնց մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը:

Թաեքվոնդո

Արման Երեմյան / 80 կգ /

Մրցելույթը՝ հունիսի 18-ին

Մարզիչ` Վարդան Վարդանյան

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/

Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին

Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան

Սամբո

Տիգրան Կիրակոսյան / 57կգ /

Աշոտ Դանիելյան / 90կգ /

Սոսե Բալասանյան /52կգ /

Մրցելույթները` հունիսի 22-ին

Գլխավոր մարզիչ՝ Լևոն Հայրապետյան,

Մարզիչներ՝ Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա

Ձյուդո

Հովհաննես Դավթյան/60կգ/

Դավիթ Նիկողոսյան/73կգ/

Ժաննա Ստանկևիչ/52կգ/

Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին

Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան,

Մարզիչ՝ Դավիթ Խիթարյան

Բռնցքամարտ

Արտյոմ Ալեքսանյան/49կգ/

Նարեկ Աբգարյան /52կգ/

Արամ Ավագյան/56կգ/

Սամվել Բարսեղյան/60կգ/

Հովհաննես Բաչկով/64կգ/

Նիկոլ Հարությունով /81կգ/

Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին

Եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին

Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան/57կգ/

Դավիթ Սաֆարյան/65կգ/

Մուսա Մուրթազալիև/86կգ/

Լևան Բերիանիձե/125կգ/

Գրիգոր Գրիգորյան/74կգ/

Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/

Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին

Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ըմբշամարտ

Ռոման Ամոյան /59կգ/

Կարապետ Չալյան/75կգ/

Մաքսիմ Մանուկյան/85կգ/

Միհրան Հարությունյան /66կգ/

Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին

Գլխավոր մարզիչ՝ Սամվել Գևորգյան,մարզիչներ՝ Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան

Ի լրումն նշենք, որ Բաքվում կայանալիք միջոցառումը կոչվում է Եվրոպայի մարզական առաջին խաղեր: Սա աշխարհամասային համալիր մրցաշար է, չի կրում ՕԼԻՄՊԻԱԿԱՆ անվանումը և հաղթողները կկրեն խաղերի չեմպիոնի կոչումը: Օլիմպիական չեն կոչվում նաև մյուս աշխարհամասերում վաղուց անցկացվող՝ Ասիական, Աֆրիկյան, Պանամերիկյան խաղերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: