Հայերեն   English   Русский  

Ժառանգությունը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ


  
դիտումներ: 549

Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ), պարոն Ալան Միլի (Միացալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ:

Քննարկվեցին Հայաստանում հնարավոր Սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրները, ներքաղաքական մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ կուսակցության ներկայացուցիչները ներկայացրեցին «Ժառանգության» մոտեցումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: