Հայերեն   English   Русский  

Գյումրեցիների ելույթները Բաքվում՝ հունիսի 14-ից


  
դիտումներ: 2484

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերին առաջին գյումրեցի մարզիկը հանդես կգա վաղը՝ հունիսի 14-ին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 75 կգ քաշային կարգում գյումրեցի Կարապետ Չալյանը կազդարարի գյումրեցի մարզիկների մրցելույթների սկիզբը Ադրբեջանի մայրաքաղաքում:

Վաղը՝ հունիսի 14-ին, մրցագորգ կբարձրանան ևս երկու հայ մարզիկներ՝ Միհրան Հարությունյանն /66կգ/ ու Մակսիմո Մանուկյանը /85 կգ/:

Գյումրիից մեկնած պատվիրակության անդամ, մարզիչ Արթուր Պետրոսյանը Բաքվից հաղորդում է, որ տղաները մարզվում են ու սպասում ելույթի իրենց հերթին:

Բաքվում ստացած տպավորությունների ու հայերի հանդեպ վերաբերմունքի մասին գյումրեցի մարզիչը նշում է. "Այստեղ մեզ շատ լավ դիմավորեցին, ինչպես մենք էին մտածում ու պատկերացնում, որ կարող է մեզ վերաբերվեին, այդպես չէ: Երբ դուրս ենք գալիս մարզական ավանում զբոսնելու, նրանք մեզ ուղեկցում են, բայց այնպիսի տպավորություն է, կարծես, մենակ լինենք":

Մարզիչը, սակայն մտահոգվում է, որ մրցավարական կազմը ադրբեջանական ճնշման ներքո հնարավոր է կողմնապահություն դրսևորի հայերի նկատմամբ. "Մնում է տեսնենք մրցավարներն ինչպիսի մոտեցում կցուցաբերեն հայ մարզիկների նկատմամբ", - ավելացնում է Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, հունիսի 12-28-ը Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում Հայաստանը ներկայացված է 24 մարզիկով, ովքեր հանդես կգան վեց մարզաձևում․ 4 մարզիկ` հունահռոմեական ըմբշամարտում, 6-ը` ազատ ոճի ըմբշամարտում, 6-ը` բռնցքամարտում, 3-ը` ձյուդոյում, 1-ը՝ հրաձգությունում, 3-ը` սամբոյում, 1-ը` թhեքվանդոյում:

Հայաստանը որոշել է մասնակցել Եվրոպական խաղերին այն բանից հետո, երբ Բաքվից, Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեներից ստացել է անվտանգության երաշխիքներ:

Բաքու մեկնած հայ մարզիկների ցանկն այսպիսին է.

1. Արման Երեմյան - թhեքվանդո.

2. Հրաչիկ Բաբայան -հրաձգություն

3. Տիգրան Կիրակոսյան-սամբո

4. Աշոտ Դանիելյան,-սամբո

5. Սոսե Բալասանյան –սամբո

6. Հովհաննես Դավթյան- ձյուդո

7. Դավիթ Նիկողոսյան- ձյուդո

8. Ժաննա Ստանկևիչ –ձյուդո

9. Արտյոմ Ալեքսանյան- բռնցքամարտ

10. Նարեկ Աբգարյան -բռնցքամարտ

11. Արամ Ավագյան –բռնցքամարտ

12. Սամվել Բարսեղան –բռնցքամարտ

13. Հովհաննես Բաչկով –բռնցքամարտ

14. Նիկոլ Արությունով –բռնցքամարտ

15. Գարիկ Բարսեղյան –ազատ ըմբշամարտ

16. Դևիդ Սաֆարյան –ազատ ըմբշամարտ

17. Մուսա Մուրթազալիև -ազատ ըմբշամարտ

18. Լևան Բերիանիձե -ազատ ըմբշամարտ

19. Գրիգոր Գրիգորյան- ազատ ըմբշամարտ

20. Վոլոդյա Ֆրանգուլյան –ազատ ըմբշամարտ

21. Ռոման Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ

22. Կարապետ Չալյան - հունահռոմեական ըմբշամարտ

23. Մաքսիմ Մանուկյան - հունահռոմեական ըմբշամարտ

24. Միհրան Հարությունյան - հունահռոմեական ըմբշամարտ:

Մարիամ Խալաթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: