Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ


  
դիտումներ: 682

Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Մանուկյանը 3:1 հաշվով առավելության հասավ լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչի նկատմամբ: Մինչեւ այս հայ ըմբիշը 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին եւ 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի ՍամանԹահմասեբիի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Մանուկյանն ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկի հետ:

Ավելի վաղ՝ հայ մարզիկների կիսաեզրափակիչ դուրս եկավ Միհրան Հարությունյանը:

«Ամեն ինչ պարզապես հրաշալի է: Մենք արդեն կիսաեզրափակիչի 2 մասնակից ունենք: Նախ՝ Միհրան Հարությունյանը, ապա նաև Մաքսիմ Մանուկյանը հիանալի գոտեմարտերով շարժվում են առաջ: Մինչև մեդալ մնացել է 1- ական քայլ: Մինչև չեմպիոնական տիտղոս` 2-ական հաղթանակ: Կիսաեզրափակիչում Միհրանը կգոտեմարտի ադրբեջանցի Հասան Ալիևի հետ: Մաքսիմի մրցակիցն էլ ուկրաինացի Ժան Բելենյուկն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Գիլոյանը , ով այժմ գտնում է Բաքվում::





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: