Հայերեն   English   Русский  

Ագարակաձոր գյուղում և Երևանում օձեր են հայտնաբերվել


  
դիտումներ: 480

Հունիսի 16-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում գտնվող դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները տներից մեկի բակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 10/25 հասցեում գտնվող «Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկության բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քարի տակ հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: