Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Ֆրանգուլյանը պարտվեց, Մուսա Մուրթազալիևը և Լևան Բերիանիձեն շարունակում են պայքարը


  
դիտումներ: 912

Հունիսի 18-ին ԲաքվԻ եվրոպական խաղերում պայքարի են դուրս եկել ազատ ոճի ըմբշամարտիկները:

Հայաստանի ներկայացուցիչ Վոլոդյա Ֆրանգուլյանն անհաջող մեկնարկեց՝ 1/8 եզրափակիչում 0:7 պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիևին:

Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեց իսպանացի Թեյմուրազ Նասկիդաևային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:

Լևան Բերիանիձեն ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: