Հայերեն   English   Русский  

ԵՊՀ ռեկտոր ընտրվեց կրկին Արամ Սիմոնյանը


  
դիտումներ: 842

Երեւանի պետական համալսարանի հոգեբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնում ընտրել է պրոֆեսոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԵՊՀ-ում կայացել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցելու համար դիմել էր միայն Արամ Սիմոնյանը:

Ավելի վաղ ԵՊԲՀ-ում էին ընտրել ռեկտոր, ընտրվել էր գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Իսկ առաջիկայում՝ հունիսի 20-ին, ռեկտորի ընտրություններ են սպասվում ՀՊՃՀ-ում, մրցույթին մասնակցելու համար դիմել է ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Նշենք, որ Ա. Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է 2006 թվականից, իսկ մինչ այդ եղել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր; Դոկտոր-պրոֆեսոր է: 1998 թվականից հանրապետական կուսակցության անդամ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: