Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Հայ երեք սամբիստները կպայքարեն բրոնզե մեդալների համար


  
դիտումներ: 594

Առաջին եվրոպական խաղերում այս սկսվել են սամբոյի մրցումները:

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 18.00-ին, կմեկնարկեն սամբոյի վճռական գոտեմարտերը: Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ:

90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի մրցակիցը լիտվացի Ռադվիլաս Մատուկասն է:

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: