Հայերեն   English   Русский  

Իրան-«Վեցնյակ»` բանակցությունների 6-րդ շրջան

դիտումներ: 1618

Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են, որպեսզի վերջնական համաձայնության գան:

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:

Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ միջուկային բանագնաց թիմն իր ողջ ջանքերը գործի է դնելու կայուն և տրամաբանական լուծում գտնելու համար :

«Հաշվի առնելով միջուկային համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին առկա բազում խնդիրները, իսկապես, դժվար է կանխատեսել բանակցությունների արդյունքը»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը հավելել է , որ չպետք է լուրջ ընդունել Իրան-«Վեցյակ» բանակցությունների արդյունքների մասին արևմտյան որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, քանի որ վերջիններս ավելի շատ միտված են իրենց քարոզչություններով բանակցություններին հակակշիռ տալու, քան վերլուծելու բանակցությունների ընթացքն ու ճշգրիտ տեղեկատվություն տարածելու:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: