Հայերեն   English   Русский  

​Չեխիայի նախագահն ամերիկացի քաղաքական գործիչներին մահացած դինոզավրերի հետ է համեմատել


  
դիտումներ: 643

Չեխիայի նախագահ Միլոեշ Զեմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի` այլ երկրներում իր քաղաքական համակարգը արմատավորելու փորձերը: Parlamentni Listy պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Զեմանն ամերիկացի քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել ավելի շատ ինքնավերլուծությամբ զբաղվել: Գրումէ Russian.rt.com-ը:

"Ամերիկացիներին հարկավոր է զարգացնել ինքնավերլուծության ունակությունը: Ես ուրախ եմ, որ այն դրսևորվեց գոնե այն հարցում, երբ 50 տարի անց Բարաք Օբաման չեղարկեց Կուբայի դեմ սահմանված պատժամիջոցները: Իհարկե քաղաքականության խելացիությունը չափվում է ժամկետներով, որոնց ընթացքում էլ սխալները շտկվում են: Եթե դուք արձագանքում եք 50 տարի անց, ապա արդյունքում դուք կարող եք հանգել բնաջնջման ինչպես բրոնտոզավրները, որոնք չհասցրեցին շտկել իրենց սխալները”, - հայտարարել է Զեմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: