Հայերեն   English   Русский  

​Հայաստանը վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնությունից առաջ


  
դիտումներ: 655

Հայաստանի բասկետբոլի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Մոսկվայում հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Այս մասին տեղնեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Վիկտոր Ուսկովի սաներն այս անգամ ուժերը չափեցին բավական փորձառու խաղացողներով հավալրված «Ռոսնեֆտ Օխրանա» թիմի հետ եւ զիջեցին 65:76 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում միավորներ վաստակեցին հետեւյալ խաղացողները.

Արտյոմ Թավաքալյան-18

Միքայել Պողոսյան-15

Անդրեյ Կոնստանտինով-9

Կիրիլ Հարությունյան-6

Ռաֆիկ Ուզունյան-6

Մհեր Պետրոսյան-4

Ռիչարդ Էլմոյան-3

Էդգար Բաբայան-2

Սերգեյ Պոլուխին-2

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության հանդիպումներին:

«Ռոսնեֆտ Օխրանայի» հետ մրցավեճը վերջին ստուգողական հանդիպումն էր Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Հուլիսի 7-ին Հայաստանի հավաքականը Մոսկվայից կուղեւորվի Հունգարիա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: