Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ազատազրկման են դատապարտել մի խումբ հաքերների


  
դիտումներ: 425

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է մի խումբ հաքերների, ովքեր թալանել են ադրբեջանական բանկերը, հաղորդում է “Lenta.az” կայքը:

Ըստ տեղեկության՝ մեղադրյալներ Ֆարիդ Հադիևը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, Յաշար Ալեքփերովը և Ռինատ Ագարունովը՝ 9.5-ական տարվա ազատազրկման, Նասիր Իբրահիմովը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման, Ֆարրուխ Բայրամովը և Նաիր Իֆրաիմովը՝ 2.5-ական տարվա ազատազրկման:

Ազգային անվտանգության նախարարության օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել են տարբեր բանկերի հաշվեհամարների համակարգչային կոտրման և խոշոր չափի գումարի յուրացման դեպքեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: