Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Նեղ շրջանակում արդեն սահմանադրական հանրաքվեի օր են նշում


  
դիտումներ: 776

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Իշխանական շրջանակներում սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ:

Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ Աժ պետք է որ հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում և Աժ, կա՛մ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին կլինի»: Անցյալ շաբաթ մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մի շարք առանցքային ճշգրտումներ է արել»,–գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: