Հայերեն   English   Русский  

Կիպրահայ համայնքն աջակցում է համակարգչային գիտելիքների զարգացմանն Արցախում


  
դիտումներ: 257

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնությամμ եւ ֆինանսավորմամμ համակարգչային լսարաններ են հիմնվել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում` յուրաքանչյուրին նվիրաμերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահույք:

Պետական միջոցներով էլ սենյակները վերանորոգվել են:

Ձեռնարկի շահառու է դարձել Քարվաճառ քաղաքի Վ. Սարոյանի անվան, Նոր Վերին Շեն գյուղի Ջ. Ջլավյանի անվան, Նոր Բրաջուր գյուղի Ս. Էրումյանների անվան, Նոր Գետաշեն գյուղի Վ. Նազարյանի անվան, Եղեգնուտ գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 300 աշակերտ: Եղեգնուտ համայնքի դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանի խոսքով` երիտասարդների կյանքն այսօր առանց համակարգչի դժվար է պատկերացնել, հատկապես ուսման ոլորտում:

Հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի ատենապետ Սեպուհ Դավիթյանն ուրախ է, որ իրենց փոքրաթիվ համայնքը նույնպես կարողացավ օժանադակել արցախցի պատանիներին: «Վստահ եմ, որ խնամքով կգործածեն մեր նվերները եւ կխորացնեն իրենց համակարգչային գիտելիքները եւ հմտությունները»,- ասում է ատենապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: