Հայերեն   English   Русский  

Ռեստորանից պլանշետը և գումար գողացողը հայտնաբերվեց


  
դիտումներ: 395

Հուլիսի 5-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Անի Ե.-ն և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում գողացել են ընկերուհու պլանշետը և գումար:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ռեստորանային համալիրի 2-րդ հարկի սրահից գողացել են 1989 թ. ծնված Մարիամ Մ.-ի պայուսակում գտնվող պլանշետը և 56.000 դրամ` պատճառելով 210.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1984 թ. ծնված Անդրանիկ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 6-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: