Հայերեն   English   Русский  

Ես կպատմեմ ճշմարտությունը, որը շատերին դուր չի գա


Արցախ տեղափոխվելու մասին ռուս միլիարդատիրոջ բացառիկ հարցազրույցը


  
դիտումներ: 3939

Օրերս ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ տեղափոխված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը РЕН ТВ-ին տված բացառիկ հարցազրույցով պարզաբանել է իր` Արցախ տեղափոխվելու որոշումը:

«Ես կպատմեմ պարզ ճշմարտություն, որը գուցե շատերին դուր չգա, բայց դա ավելին է այն հորինվածնքներից, որ այժմ պատմում են իմ և իմ ընտանիքի մասին»:

Ինչ վերաբերում է հարցին միլիարդատիրոջը արդյո՞ք դուր է գալիս Արցախը, պատասխանում է. «Ինչպե՞ս կարող է դուրս չգալ, սա սքանչելի հող է` հիանալի մարդկանցով . հայերը երջանիկ են, որ ունեն նման երկիր, նման պատմություն, գեղեցկություններ: Ամբողջ աշխարհն եմ անցել, բայց նման տեղ չեմ տեսել: Նման բերրիություն, գեղեցկություն և գլխավորը` մարդկային բարի ու ջերմ հարաբերություններ: Ընդհանրապես այստեղ ագրեսիայի զրոյական մակարդակ է»:

Ստերլիգովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին` ասելով, որ չեն պատկերացնի, թե ինչ վերաբերմունք է այստեղ միմյանց նկատմամբ` ոչ միայն իր պես հյուրերի նկատմամբ, այլ իրար նկատմամբ:

«Այսինքն դրա համար պետք է այստեղ լինել»:

«Երջանիկ եմ, որ երեխաներիս բերեցի, քանի որ նրանց պատմել եմ , թե ինչպես են տեսականորեն մարդիկ վերաբերվում իրար: Քանի որ իրականում ժամանակակից Ռուսաստանում այս վերաբերմունքը, ցավոք սրտի, չկա, իսկ Լեռնային Ղարաբաղում կա: Այստեղ նրանք դա տեսնում են, իսկ դա զարմանալիորեն արժեքավոր դաս է նրանց համար»:

Խոսքի վերջում Ստերլիգովը կոչ է անում գնալ Լեռնային Ղարաբաղ` հասկանալու` ինչի մասին է ինքը խոսում:«Սա աշխարհում եզակի վայր է: Սա մարդկային վաղեմի հարաբերությունների պահուստ է` հայ ժողովրդի կողմից ստեղծված»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: