Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». հայերն անտեսում են Եգիպտոս գնալու մասին ԱԳՆ զգուշացումը


  
դիտումներ: 642

«Հունաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել հայաստանցիների հանգստի վրա, քանզի Հունաստանն այս տարի եղել է ամենացանկալի ու մատչելի ուղղությունը եվրոպական բոլոր «տուրերի» մեջ։ «Հոսքն ու պահանջարկը դեպի Հունաստան այս օրերին քիչ–քիչ սառում է՝ կապված Հունաստան–ԵՄ խնդիրների, սպասվելիք դեֆոլտի հետ»,– ասացին տուրիստական մի կազմակերպության աշխատակիցները»։

Եվ չնայած ԱԳՆ–ի հայտարարությանը՝ ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց, հայերն անտեսում են այդ զգուշացումը. « Եվ դիմողներն են շատ, և մեկնողները, պատճառը թերևս այն է, որ Եգիպտոսը շատ մատչելի է, դրա համար էլ մեր հայրենակիցները անտեսում են ռիսկը»։ «Մերոնք հիմնականում նախընտրում են ավելի մատչելի ուղղություններ՝ Չեռնոգորիա, Բուլղարիա, Անթալիա, մանավանդ որ վերջին շրջանում Եվրոպական երկրների վիզաների հետ կապված խնդիրներ կան»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: