Հայերեն   English   Русский  

«Ոսկե Ծիրան». ներընտանեկան հարաբերությունների քայքայումը կորեացի ռեժիսորի ֆիլմում


  
դիտումներ: 1057

Երևանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Ինչպես մյուս 12 տարիներին, այս անգամ ևս ներկայացվող ֆիլմերի թե՛ թեմատիկան, թե՛ աշխարհագրությունը բազմազան է:

Երևանյան փառատոնին արդեն 4-րդ անգամ իր մասնակցությամբ ուրախացնում է կորեացի ռեժիսոր , պրոդյուսեր Կիմ Դոն-Հոն , ով ներկայացնում է «Ձմռան ավարտ» ֆիլմը: Այն ներկայացված է կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում:

Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ սա իր ամենասիրելի փառատոնն է. Նրա կարծիքով` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տարածաշրջանում մեծ դեր է ունի. «Հայաստանն ու «Ոսկե ծիրանը» կապված են իրար հետ, և մեկն առանց մյուսի հնարավոր չէ պատկերացնել: Իսկ հայ ասելով` պատկերացնում եմ ջերմ ու հարազատ մի ժողովուրդ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ այս անգամ եկել է Հայաստան` որպես ֆիլմի պյոդյուսեր: Ֆիլմի ռեժիսորը Դոն-Հոյի հիմնած դպրոցի սաներից մեկն է` Կիմ Դե-հուանը:

«Ձմռան ավարտը» մի ընտանիքի անդամների բարդ հարաբերությունների մասին: Սակայն այն գաղափարը, որ ունի այս պատմությունը իր յուրահատկությամբ հանդերձ ծանոթ է շատ ընտանիքների: Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա անցումը թոշակի: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթևեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, և հարազատները ճարահայտյալ երեք օր մնում են Սուն-գընի տանը որպես մի ընտանիք: Բախվելով ծնողների ամուսնալուծության փաստին՝ ընտանիքի անդամներն առնչվում են մեկմեկու անհաճո ներկայությանը:

Ֆիլմը ներկայացվել է նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակին: «Այս ֆիլմը դուր է գալիս երիտասարդներին: Բեռլինում ինձ շատերն էին մոտենում և շնորհակալություն հայտնում: Կարծում եմ` պատճառն է այն է, որ այս ֆիլմը ներկայացնում է մտածելակերպերի տարբերություն»,-ասաց Դոն-Հոն:

Ներընտանեկան կապերի խզումը ընկած է ֆիլմի սյուժեի հիմքում.

«Որդիս աշխատում և սովորում է ԱՄՆ-ում, դուստրս Սեուլում է ապրում: Մենք իրարա համարյա չենք տեսնում: Սակայն ես անընդհատ մտածում եմ նրանց մասին, իսկ նրանք ` իմ մասին»,- ասաց նա:

Կինոնկարի վերջաբանը թողնված է դիտողի հայեցողությանը

Խոսելով ասիական և հոլիվուդյան ֆիլմերի տարբերությունից, ռեժիսորն ասաց. «Հոլիվուդում շատ մեծ գումարներ են ներդնում ֆիլմերի մեջ, փորձում մարդկանց ուժեղ և թույլ կողմերը ներկայացնել, իսկ Ասիայում` ոչ: Մշակույթները տարբեր են, ասիական ֆիլմերում փորձում են իրենց մշակույթն աշխարհին ցույց տալ»:

«Ձմռան ավարտը» Մոսկվա կինոթատրոնի մեծ էկրանին կբարձրանա հուլիսի 14-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: