Հայերեն   English   Русский  

Կյանքի համար 9-ամսյա պայքարից հետո մահացել է Ժյուլ Բյանկին


  
դիտումներ: 483

Ֆրանսիայում մահացել է Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին

Այս մասին հայտնում է Telegraph-ը:

«Ժյուլը պայքարում էր մինչեւ վերջին վայրկյանը, բայց նրա ճակատամարտն այսօր ավարտվեց: մեր ցան ոժգին է և աննկարագրելի»,-գրված է Բյանկիի ընտանիքի հայտարարությունում:

2014թ. հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի Մեծ մրցանակի ժամանակ Բյանկին 43-րդ շրջանում բախվել էր գերմանացի Ադրիան Սուտիլի բոլիդը մրցուղուց հանող էվակուատորին: Մրցարշավը կարմիր դրոշով ընդհատվել էր 47-րդ շրջանում: Բյանկին ստացել էր գլխի ծանր վնասվածք և կոմայի մեջ էր: Կյանքը համար պայքարն տևեց ընդմանեը 9 ամիս:

Հուլիսի 17-ին Ժյուլ Բյանկիի ծննդյան 26-րդ տարեդարձն էր:

Ավտոսպորտի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր իրենց ցավակցությունն են հայտնում երիտասարդի ընտանիքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: