Հայերեն   English   Русский  

Կա արդյո՞ք պահանջ Սահմանադրության փոփոխության համար. կարծիքներ


  
դիտումներ: 1002

Սահմանադրության փոփոխության համար հասարակական և քաղաքական պահանջ չկա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Սահմանադրական փոփոխությունների պահանջն կարիք է լինում, երբ երկրի ներքին կամ արտաքին կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում: Հայաստանը նման փոփոխությունների առջև կանգնած չէ, իսկ առկա խնդիրի պատճառը Սահմանադրությունը չէ»,- նշեց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով` Իրավաբանների առջև խնդիր է դրվել համաձայնեցնել Սահամանդրությունն իշխանության համար կարևորագույն խնդիրներին և ապահովել վերարտադրությունը: «Այս փոփոխությունների հիմքում կայունության, անվտանգության խնդիր չի դրված»,- ընդգծեց նա:

Եթե նոր համակարգում Սերժ Սարգսյանը որևէ ֆորմալ պաշտոն չունենա, ապա առնվազն ՀՀԿ նախագահ լինելով փաստացի իր ձեռքում է պահելու իշխանությունը:

Այս դեպքում, ըստ Հակոբյանի խնդիրներ կառաջանան արտաքին աշխարհի հետ հարաբերություններում. «Արդյո՞ք որևէ երկրի նախագահ կուզենա՞ շփվել ոչ թե այդ երկրի իրական ղեկավարի, այլ նրա ներկայացուցչի հետ»:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ 2013 թվականից ի վեր քաղաքական էլիտան փորձում է վստահելի դեմք գտնել, սակայն դա դեռևս չի հաջողվում անել:

Բլոգեր Տիգրան Քոչարյանն իր հերթին նշեց, որ փոփոխություններին դեմ չէ, չնայած նոր նախագիծը ներկա վիճակում կատարյալ չէ:

«Եթե փոփոխված սահմանադրությունն ընդունվի, ապա այն 20-30 տարի չի փոխվելու և այդ ժամանակ բավականին լավ փոփոխություններ լինեն: Նույնիսկ այն պահը, որ մեծամասնականը ընդհանրապես վերանում է, ոնց որ թե բդեշխության համակարգի մի մասը կոտրվում է: Ամեն մի իրավաբան հասցրել է ինչ-որ մի բան ավելացնել, որովհետեւ բավականին խայտաբղետ կետեր են և ընդհանուր տրամաբանությունից դուրս» ,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: