Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ձերբակալվել են ՊՆ գլխավոր ռազմական տեսչության աշխատակիցներ


  
դիտումներ: 398

Այն բանից հետո, ինչ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ երկրի Պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչությունում կոռուպցիայի դեպքեր են գրանցվել, նախարարության ղեկավարությունը հետաքննություն է իրականացրել և հայտնաբերել է լուրջ խախտումներ տեսչության աշխատակիցների գործունեությունում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հավաքված նյութերը ուղարկվել են Ադրբեջանի գլխավոր դատախազություն, որն էլ քրեական գործ է հարուցել:

“Թուրան” լրատվական գործակալությունը, հղում կատարելով իր ռազմական աղբյուրին, նշում է, որ խոսքը գնում է տեսուչների կաշառակերության մասին, ովքեր կաշառք են վերցրել, որպեսզի չգրանցեն զինվորականների շրջանում բացահայտված խախտումները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացրել են բարձրաստիճան սպաների ձերբակալության մասին: Հետաքննությունը կատարվում է անձամբ Ալիևի հանձնարարությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: