Հայերեն   English   Русский  

Հայաստանի ելույթները Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնում


  
դիտումներ: 486

Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի մեկնարկային փուլերում Հայաստանի պատվիրակները ցույց են տվել միջին արդյունքներ: Մեդալների համար պայքարում անհաջողության մատնվեցին թենիսիստները / մենախաղեր և զուգախաղեր /, լողորդները ` տարբեր լողաոճերում և մրցատարծություններում , 100մ. արագավազքում , 200մ. խոչընդոտավազքում հեռացատկում` աթլետները, անհատական հեծանվավազքի եռյակը , 50կգ և 55 կգ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոիստները:

Եղան նաև ուրախացնող մրցելույթներ:Առավելապես գովասանքի են արժանի Երևանի քաղաքապետարանի ` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի սաներ Արթուր Ավետիսյանը և Մհեր Տուդոյանը:Արթուրը օղակների վրա վարժությունում , 77 մասնակիցների պայքարում , վաստակեց 14, 250 միավոր և լավագույն արդյունքով մտավ եզրափակիչ: Նման պատվի արժանացավ նաև մեր երկրորդ պատվիրակը` Մհեր Տուդոյանը / նժույգ թափեր/:78 մարզիկ էր հայտավորված լավագյուն ությակ մտնելու և եզրափակիչում խաղարկվող մրցանակներին տիրելու համար:Մհերը նույնպես հրաշալի կատարումով հանդես եկավ , վաստակեց 13, 750 միավոր և կիսեց 6- 7 րդ տեղերը: Հավատանք , որ վաղը մեր երկու մարմնամարզիկները կարդարացնեն սպասելիքները և մեդալներ կգրանցեն Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին:

Դժգոհելու տեղիք չտվեց նաև երևանցի հեռացատկորդ, ՀՀ սպորտի նախարարության աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան թիվ 2 մարզադպրոցի սան Ռաֆայել Շտայանը: Ճիշտ է, նա իր լավագույն արդյունքից շուրջ 45 սմ. պակաս հեռացատակեց , բայց 6մ. 44 սմ , ցուցանիշն էլ բավական էր , որ նա իր համար տեղ ապահովի եզրափակիչ մտած 12 լավագույնների շարքում:Նրանք խաղարկվող մեդալների համար պայքարի կբռնվեն այսօր: Հուսանք , որ մեր աթլետը ցույց կտա իր լավագույն արդյունքը և տեղ կգտնի առաջին եռյակում:

Այսօր , հուլիսի 29-ին ասպարեզ կելնեն մարմնամարզուհի Աննա Ղազարյանը, ձյուդոիստներ Տիգրան Բադալյանը / 60 կգ /, Բորիս Շատվերյանը / 66կգ / , աթլետ Գայանե Չիլոյանը / 200 մ. վազք/ և հեծանվորդները / խճուղային մրցավազք / :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: