Հայերեն   English   Русский  

Այսօր Շարլիզ Թերոնի 40 ամյակն է


  
դիտումներ: 839

Հոլիվուդի ամենաճանաչված դերասանուհիներից մեկին գիտեն շատերը։ Շարլիզ Թերոնը 2003թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Հրեշ» ֆիլմում դերի համար։ Հանդիսատեսին դերասանուհին հայտնի է «Սատանայի փաստաբանը», «Հզոր Ջո Յանգը», «Քաղցր նոյեմբեր», «Հենկոկ»և «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմերից։

Շարլիզ Թերոնը ծնվել է Բենոնիում։ Նա Չարլզ Ջեյկոբ Թերոնի ու Գերդա Ջեյկոբ Ալետիի միակ զավակն է։ Մայրական կողմից դերասանուհին ունի գերմանական, հայրական կողմից` ֆրանսիական ու հոլանդական արմատներ։

Շարլիզ Թերոնի մանկությունն անցել է ծնողների՝ Բենոնիում գտնվող ֆերմայում` Յոհանեսբուրգից ոչ հեռու, որտեղ նա սովորել է Պուտֆոնտենյան տարրական դպրոցում:

15 տարեկան հասակում Շարլիզը ականատես է լինում հոր մահվան, ով քրոնիկ ալկոհոլամոլ էր. աղջկա մայրը ինքնապաշտպանության նպատակով ստիպված էր ատրճանակից կրակել ամուսնու վրա։ Ոստիկանությունունը Գերդա Թերոնի նկատմամբ ոչ մի մեղադրանք չներկայացրեց։ Որոշ ժամանակ անց տված հարցազրույցի ընթացքում Շարլիզը պնդել է, թե հայրը մահացել է ավտովթարի հետևանքով:

16 տարեկանում մոր խորհրդով ու պնդմամբ Շարլիզը մասնակցեց մոդելների մրցույթին և հաղթեց։ Ավելի ուշ նա ԻտալիայիՊոզիտանո քաղաքում մասնակցեց մոդելների միջազգային մրցույթի, և հաղթելուց հետո Միլանում պայմանագիր կնքեց մոդելային գործակալության հետ։ Այդ տարվա ընթացքում Շարլիզը շրջեց ողջ Եվրոպայում, ինչից հետո մեկնեց Նյու Յորքին, որտեղ էլ վերջնական հաստատվեց։ Երազելով բալետի պարուհու կարիերայի մասին՝ պայմանագրի ժամանակի ավարտից հետո նա ընդունվեց Ջոֆրիի պարի դպրոց, իսկ ազատ ժամանակ աշխատում էր որպես մոդել։ Սակայն ծնկի վնասվածքի պատճառով 19 տարեկանում ստիպված է լինում հրաժարվել պարուհու կարիերայից։

«Ես կարծում էի, թե դա աշխարհի վերջն է, պարերն իմ կիրքն էին։ Ես մտածում էի, որ ստիպված կլինեմ վերադառնալ Հարավային Աֆրիկա և մինչ կյանքիս վերջն աշխատել սոուպերմարկետում»:

Հետագայում այսպես է արտահայտվել դերասանուհին Elle ամսագրին տված հարցազրույցում։ Սակայն տուն վերադառնալու փոխարեն նա մեկնում է Մայամի, որտեղ մի քանի ամիս աշխատում է որպես մոդել։ Մայրը՝ Գերդան, ով կարծում էր, որ Հարավային Աֆրիկայի սահմաններից դուրս աղջիկն ավելի մեծ հնարավորություններ կունենա զարգացնելու իր ընդունակությունները, պնդեց, որ Շարլիզն իր ուժերը փորձի Հոլիվուդում։

Ոչինչ չէր մնում անելու քան գրավել Հոլիվուդի բարձունբքները, որը հեշտությամբ չստացվեց: Անգամ շիկահեր գեղեցկուհին ստիպված էր սկանդալ ստեղծել բանկում իր վրա ուշադրություն գրավելու համար: Սակայն հայտնվելով տեսախցիկի տեսադաշտում նա այլևս այնտեղից չհեռացավ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: