Հայերեն   English   Русский  

Ահազանգ՝ թուրքական ինքնաթիռում ռումբի առկայության մասին


  
դիտումներ: 547

“Թուրքական ավիաուղիներ” ընկերության Օսլո-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից թռիչք կատարելուց հետո ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ Աթաթուրքի անվան օդանավակայանից ռումբի առկայության մասին հեռախոսազանգ է ստացել:

Օդանավակայանում ինքնաթիռը հատուկ ապահով վայր է տեղափոխվել, և մասնագետները պայթուցիկ սարք են որոնել: Ուղևորները տեղափոխվել են տերմինալ, որտեղ իրենք ու անձնակազմի անդամները ստուգվել են:

Որոնողական աշխատանքների ադյունքում որևէ կասկածելի սարք չի հայտնաբերվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: