Հայերեն   English   Русский  

Դատախազները չեն ներկայանում դատարան՝փաստաբանի սպանության գործով ճառելու,տեսանյութ


  
դիտումներ: 969

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործի դատավարությանն ուշի-ուշով (թե մշտապես լեփ-լեցուն դատարանի դահլիճում, թե տեղեկատվության ստացման բոլոր հնարավոր միջոցներով) հետևող հանրության համար սովորական են դատական նիստերից մեղադրող կողմի անհարկի բացակայություններն ու դատավարության երկարաձգումները դրանց պատճառով: Դատավարության կողմերն էլ են նկատում, որ արդեն «սովորեն» դատախազների անհարգելի բացակայություններին: Բայց նրանց չներկայանալը իրենց իսկ միջնորդությամբ դատական ճառերի համար նշանակված նիստին (20 աշխատանքային օր էին խնդրել)՝ հերթական անհամոզիչ պատճառաբանությամբ, թե «տեխնիկական խնդիրների պատճառով» չեն հասցրել պատրաստել ավարտական ճառը, հարուցեց դատարանի դահլիճում ներկա գտնվողների զայրույթը: Դատախազների հերթականանպատասխանատու քայլից վրդովված տուժողի իրավահաջորդը նաև բարձրաձայնեց իր վերաբերմունքը:

«20 օրում չի տեղավորվել: Հավաքվել ենք սրտի թրթիռով, թե պետք ա գա էս անգամի՞նչկարդա, ուչկա: Դուձեռ ե՞ս առնում, էսքան ձեռ առնե՞լ: Պարզ էրևում ա, որ խաղալիք ա, ժամանակ են ուզում շահեն: Մարդ ենք չէ մենք էլ, միս ու արյունից ենք, ինչքան կարելի ա ձգձգել: Չգիտե՞ր, որ ինքը չի պատրաստվելու, թե՞դեռ չի որոշել ինչ օրենք հնարի: Ես իսկականից արդեն չգիտեմ, ուզում եմ, որ հենց հիմի ինձ իրավունք վերապահեմ՝թողնեմ էս տղեքին ազատ, ասեմ՝էս դատըփակեք: Հավաքել ա էսքան մարդկանց սրտի թրթիռով, և նրանց տեղն եմ խոսում (մեղադրյլաների), և իմ, ես մեռած եմ ու թաղած չեմ, թե էսօր ինչ էսպիսի մի հատ թուղթ պետք ա փչացներ ու բերեր, ու չկա, խնդրեմ, նկարեք՝ չկա էն մարդը: Ինչի՞ չկա, խոսքս հղում եմ վերադասին, ինչի՞ չկա, չի կարելի չէ մարդկանց ներքնաշխարհը դնել պղտորել ու լարված պահել: Ի՞նչ խնդիր պետք ա լուծեր, էս էլ հո արտաշիրիմում չի, որ մտածեր՝ երբ աներ, երբ չաներ: Ես բողոքում եմ, հայտնում եմ իմ անվստահությունը մեղադրող կողմի նկատմամբ՝ անպատասխանատու: Էլի հավաքվելու ենք, էլի ասեն՝ նույն խնդիրը առաջացավ: Ասում եմ՝ ժամանակ շահելու համար է: Մենքարդենգիտենքինչկատավեց, եսհոլավգիտեմևիմԱստծոառաջեմասում՝ իմ ու իրա մեջ էդ խոսակցությունը եղել ա (դատախազի կողմից տուժողկողմինարտաշիրիմմանմղելու), հիմա՞ինչաուզում: Չեմվստահումիրան, միանշանակ բացարկս չընդունեցիք, տենցա, էլի եմ ասում, ուժեղի մոտ միշտ էլ թույլն ա մեղավոր, հիմա՞ինչ ա անելու: Ինձ մնա՝չեմ էլ ուզի ներկա լինի, մեզանով սահմանափակվենք, անցնիգնա, ես իրա կարծիքը, որոշելէիէսօր, մյուսդատինկանեմ, այ սենց թռուցիկներկանեմ, կպատռեմ ու կշպրտեմ: Ինձ համար եղած-չեղած: Ես ընդեղ պաշտոնյա չեմ տեսնում: Տեսնում եմ մի հատ մեծ կեղծարար: Առանց ամաչելու ինձ ասում ա՝ստում ես, չեմ ստում, կարամ մանրակրկիտ էլի ասեմ մեր խոսակցությունը, չեմ ստում, արտաշիրիմում ա ուզում, հեսա, դրած ա եղել դեմը երեք տարի, ի՞նչ ա ուզում, ի՞նչարտաշիրիմում, կենդանի դիակը դեմըդրած, ի՞նչ արտաշիրիմում ա ուզումպարոն կեղծարարը: Հետն էլ ինձասում ա՝ինձ կոտրեցիր, սուպերմարկետից ընկավ ինքը»:

Դատավորն, այլ ելք չունենալով, գործիքննությունըվերանշանակեց օգոստոսի 31-ին՝ ժամը 2-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: