Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը միտում ունի տարածվելու դեպի Կենտրոնական Ասիա


  
դիտումներ: 724

Վտանգ կա, որ «Իսլամական պետությունը» կարող է տարածվել աշխարհի այլ մասերում: Մեր տարածաշրջանը` Կովկասը, վիլայեթ է հռչակվել, իսկ վիլայեթ հռչակվում են այն շրջանները, որտեղ զինյալները պետք է ակտիվ լինեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի վերջին զարգացումների մասին, ասաց արևելագետ Սարգիս Գրիգորյանը

«ԻՊ-ը միտում ունի տարածվելու դեպի Կենտրոնական Ասիա: Այն ներկայումս պայքարում է նաև Ալ Քայիդայի դեմ , իսկ դրա կենտրոնատեղիները միշտ գտնվել են Կենտրոնական Ասիայում: ԻՊ-ը պետք է ցույց տա, որ կարող է պայքարել իսլամական ծայրահեղական գաղափարների առաջամարտիկ Ալ Քայիդայի դեմ անգամ իր տարածքներում: Գլոբալ առումով այս միտումները ուղղված են նաև Չինաստանի դեմ, որը ունի մուսուլմանական մեծ համայնք»,- նշեց Սարգիս Գրիգորյանը:

Սիրիան իր անկայունությամբ և բարդ իրավիճակով առանաձնանում է: Ռազմական գործողությունները համակել են երկիրը ամբողջությամբ: Հատկանշական է, որ վերջին օրերին ռազմական առավել ինտենսիվ գործողություններ և մարտեր են ընթանում Դամասկոսի և Հալեպի նահանգներում, ինչպես նաև Հյուսիսային Իթլիբում:

Մարտերը հիմնականում գրանցվում են ընդդիմադիրների միջև, թեև, օրինակ, Լիբանանի հետ սահմանին առավելապես կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև են բախումներ գրանցվում:

«Տեղեկություններ եղան , որ հյուսիսում ` Իթլիբում և Հալեպի շրջաններում ԻՊ-ը քիմիական զենգ է կիրառել: Մտավախություն կա, որ Սիրիայի նախկինում քիչ թե շատ կայուն նահանգ Լաթաքիայում սեպտեմբերյան պայթյունից հետո կընդգրկվի ակտիվ ռազմական գործողությունների շրջանում», -ասաց արևելագետը:

Ըստ արևելագետ Հայկ Քոչարյանի` Սիրիայի հետ կապված տեղեկությունները շարունակում են մնալ իրարամերժ : Այդպես այն տեղեկությունները , թե Դամասկոսում ռազմական գործողությունները ակտիվացել են հստակ չէ, քանի որ այդ շրջանները վաղուց ակտիվ մարտերի թատերաբեմ են եղել: Ակտիվությունը կապված է նաև հրիթռակոծությունների հետ, որոնց պատճառով վերջերս զոհեր ունեցավ նաև հայ համայնքը:

«Վերահսկողության խնդիր կա: Տևական ժամանակ է, ինչ կառավարությունը պատերազմում է երկրի տարբեր հատվածներում, ուժերի տեղաբաշխվածությունը փոխվում է: Խնդիրներ կան նաև իշխող ալևիական թևում: Կոալիցիան թեև անընդհատ տեղեկացնում է նոր հրթիռակոծությունների մասին, սակայն փաստը մնում է փաստ , որ նախօրեին զինյալներին հաջողվել է գրավել նոր նավթահոր, որը նախկինում պատկանում էր կենտրոնական իշխանություններին»,- ասաց Հայկ Քոչարյանը:

ԻՊ-ի դեմ վարվող պայքարը բոլոր կողմերի համար տարբեր են. «Պայքարի տրամաբանությունն է տարբեր, որովհետև հայտարարված է «Իսլամական պետության» դեմ պայքար, բայց օրինակ, Թուրքիան նոր է միանում այդ կոալիցիային և իրականացնում է օդային հարվածներ, չնայած դրանք ավելի շատ ուղղված են քրդական ուժերի դեմ: Արևմուտքում ԻՊ-ը դիտարկում են որպես մագնիս աշխարհի տարբեր հատվածներում գտնվող վտանգավոր իսլամական տարրերի համար: Ցամաքային գործողությունները ուշանում են, քանի որ նրանք սպասում են, որ որքան կարելի է շատ զինյալներ հավաքվեն տարածքում»,- ասաց Սարգիս Գրիգորյանը

«Ցամաքային գործողությունների հարցը մնում է առկախ, քանի որ ակնհայտ է, որ անգամ Եմենի խնդիրը այդ երկրները չեն կարողանում լուծել և լուրջ կորուստներ են կրում: իսկ Արևկտյան ուժերը իրենց հերթին նախընտրում են վերահսկել Եմենը, քանի որ դրա տնտեսական հետևանքները սպառնում են ավելի վատ լինել»,- իր հերթին նշեց Հայկ Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: