Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը դուրս մնաց 1/16 եզրափակչից


  
դիտումներ: 443

ԱՄՆ-ում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Սեպտեմբերին 9-ին մրցագորգ դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբիշ 85 կգ քաշային կարգում հանդես եկողՄաքսիմ Մանուկյանը։

Մաքսիմը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից` Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չեկվաձեի հետ գոտեմարտով։ Մանուկյանը պարտվել է 3:5 հաշվով։ Հատկանշական է, որ Չեկվաձեն Բաքվի Եվրոպական խաղերի չեմպիոն է, սակայն նա էլ խոշոր հաջողության չհասավ` պայքարն ավարտելով 1/4 եզրափակչում:

Արդյունքում Մաքսիմ Մանուկյանը զրկվեց նաև սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: