Հայերեն   English   Русский  

​Իտալական թաձրահյութ լոլիկով


  
դիտումներ: 1704

Աշխարհի բոլոր խոհանոցներում տոմատի թանձրահյութը պատվավոր տեղ է զբաղեցնում: Գուցե դրա տարածվածության պատճառը պատրաստման հեշտ եղանակն է, համը, բուրմունքը և, իհարկե, այն հանգամանքը, որ այդ թանձրահյութը ցանկացած ուտեստի ընտիր համ է հաղորդում: Ու դրա օգտագործումը փոխհատուցվում է սննդարար նյութերի առատությամբ. այն հարուստ է A և C վիտամինններով: Բացի այդ, տոմատի թանձրահյութը հավասարապես սիրում են բոլորը` թե՛ մեծերը և թե՛ փոքրերը. օրինակ` տապակած կարտոֆիլի հետ:

Բաղադրւթյունը

2 կգ թարմ լոլիկ` կեղևահանած

1 գազար

4 ճաշի գդալ ձիթայուղ

3 ոչ մեծ գլուխ սոխ (խորանարդներով կտրատած)

8 պճեղ սխտոր (մանրացրած)

1 ցողուն ուրց (կամ 1/2 թ.գդալ չորացրած)

1 ցողուն սուսամբար

1/3 թ.գդալ մանրացրած թարմ ռեհան

2 դափնետերև

2 ցողուն մաղադանոս (կամ 1 թ. գդալ չորացրած հումք)

1 թ.գդալ ծովաղ:

Պատրաստման եղանակը

1.Մեծ թասի մեջ լցնել ձեթն ու դնել միջին կրակին, ապա ավելացնել սոխը, սխտորը, գազարի կեսը (քերիչով անցկացրած):

2.Տապակել 6-8 րոպե, մինչև սոխը թափանցիկ դառնա ու փափուկ:

3.Ավելացնել լոլիկը, կտրատած ռեհանը, սուսամբարը, ուրցը, դափնետերևը, նեխուրը: Ապա աղով համեմել այդ խառնուրդը:

4. Մարմանդ կրակին եփել 2-3 ժամ կամ մինչև պատրաստ լինելը (պետք է համասեռ ու թանձր զանգված ստացվի):

5.Եփի ավարտից 30 րոպե առաջ, ավելացնել մնացած գազարը:

Այս թանձրահյութը շատ հարմար է թե՛ մսեղենի, թե՛ մակարոնեղենի հետ մատուցելու համար, էլ չասած պիցցան և տապակած կարտոֆիլը:

Ի դեպ, եթե ցանկանում եք, որ այն իսկապես թանձր ստացվի, ապա պատրաստման ընթացքում բլենդեր մի գործածեք:

Բարի ախորժակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: