Հայերեն   English   Русский  

Հայ ծանրորդները՝ Ռուսաստանի առաջնությունում


  
դիտումներ: 1254

Գրոզնիում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի առաջնությունը ընտրական է, որոշվելու է այդ երկրի հավաքականի կազմը, որը մասնակցելու է նոյեմբերի 4-16-ը Ալմաաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը:

105 կգ քաշայինների մրցավեճում 26-ամյա Դավիթ Բեջանյանը երկամարտի 426 (185 +241) կգ արդյունքով հռչակվեց երկրի չեմպիոն: Նա3 կգ-ով թարմացրեց հրում վարժության Ռուսաստանի ռեկորդը:

Իսկ ահա, ստուգատեսին մասնակցած մյուս հայազգի ծանրորդները մրցանակակիր չկարողացան դառնալ:

56 կգ քաշային Արսեն Թամրազյանը երկամարտի 233 (103+ 130) կգ արդյունքով 4-րդ տեղը գրավեց: 227 կգ արդյունքով այս քաշային կարգի երիտասարդների Ռուսատանի չեմպիոն, 21-ամյա Վանիկ Մկրտումյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

69 կգ քաշային Սերգեյ Պետրոսյանը 260 (115+ 145) կգ ցուցանիշով 11 մասանկիցների պայքարում հանգրվանեց 9-րդ հորիզոնականում: Ավելի հաջող հանդես եկած 25-ամյա Արմեն Ալեքյանն էլ երկամարտի 285 (130+ 155) կգ արդյունքով 4-րդ տեղը զբաղեցրեց:

77 կգ քաշային, երիտասարդների աշխահի չեմպիոն Ռազմիկ Հունանյանն էլ 337 (151+ 186) կգ արդյունքով նույնպես 4-րդն էր:

94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանը երկամարտի 366 (166+ 200) կգ ցուցանիշով զբաղեցրեց 7-րդ տեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: