Հայերեն   English   Русский  

Քաջարանում հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել


  
դիտումներ: 1215

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 6-ին տեղեկատվություն էր ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության 3 դեպք:

Քաջարանում հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 6-ին տեղեկատվություն էր ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության 3 դեպք: Հետագա օրերին բուժաշխատողների կողմից կատարված բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 7 հիվանդ: Ներկայումս Գորիսի և Քաջարանի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում բուժում է ստանում 10 հիվանդ: Նրանք գանգատվում են բարձր ջերմությունից, դիարեայից, սրտխառնոցից, փսխումից (ոչ բոլորը), որովայնի շրջանում ցավերից: Դեպքերն արձանագրվել են քաղաքի տարբեր հասցեներում և գրեթե միաժամանակ:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից անմիջապես կազմակերպվել և իրականացվել են դեպքերի և օջախների համաճարակաբանական հետազոտություն, բակային համայցեր: Օջախներում կատարվել է եզրափակիչ ախտահանում, լաբորատոր հետազոտության են ենթարկվել բոլոր հիվանդները և նրանց կոնտակտավորները: Օջախներում իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ:

Քաջարանի ստացիոնար նմուշառման կետերից մանրէաբանական հետազոտության համար կատարվել է խմելու ջրի 12 նմուշառում և առաջնային ցանցում մնացորդային քլորի որոշում:

Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում և միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը:

Հետազոտությունները և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» կոչ է անում բնակչությանը նշված ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել տեղի առողջապահական կազմակերպություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: