Հայերեն   English   Русский  

​Ավստրալացիները սարսափած են իրենց զուգարաններ ներխուժած պիթոնների պատճառով


  
դիտումներ: 832

Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքի բնակիչներն իրենց զուգարաններում գտնվելիս այլևս մենակ չեն: Նրանց զուգարաններում սկսել են 3-7սմ. երկարությամբ պիթոններ հայտնվել: Mirror պարբերականի փոխանցմամբ` անկոչ հյուրերից ոմանք բնակություն են հաստատել բաքերի մեջ, իսկ ուրիշները քնում են հենց սանհանգույցի վրա, քանի որ իրենց այնտեղ հարմարավետ են զգում: Գրում է Vesti.ru-ն:

Տեղացիների միակ հույսը Էլիոթ Բադն է` պրոֆեսիոնալ օձ բռնողը: Սեպտեմբերի սկզբին պիթոններ որսացողը մի սարսափելի լուսանկար էր հրապարակել, որտեղ 3սմ երկարությամբ “հյուրը” հարմարավետ կերպով տեղավորվել էր սանհանգույցի վրա:

“Բառացիորեն մեկ օր անց ինձ զանգեց հարևանս և հայտնեց, որ իր տան բաքի մեջ ինչ-որ բան է հայտնվել: Փականը բացելով` ես տեսա օձի պոչը, որը որոշել է տեղավորվել խողովակների մեջ”, - պատմել է Բադը:

Նա ստիպված է լինում ամեն անգամ հարևաններին հանգստացնել` նրանց համոզելով, որ դրանք թունավոր օձեր չեն: Սակայն միևնույն է բնակիչները սարսափում են` իրենց բնակարաներում հսկայական օձեր հայտանաբերելով: Դա նմանատիպ առաջին դեպքը չէր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի ավստրալացի չոր նախաճաշի տուփի մեջ ևս օձ է հայտնաբերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: