Հայերեն   English   Русский  

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


  
դիտումներ: 1669

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ: Նա հատկապես կարևորեց դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին: < Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է:

Ջոն Հեֆեռնի պատվիրակություն


Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համայնքային ոստիկանության ներդրման, կադրային փոփոխությունների և կադրերի վերապատրաստման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի:
Ջոն Հեֆեռնն իր հերթին կարևորեց ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը, նշելով, որ դա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, և այդ առումով անհրաժեշտ է բնակչության պատշաճ իրազեկումն ու համապատասխան աջակցության ցուցաբերումը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը և բարդությունը՝ քրեական հետախուզությունում ստեղծվել է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչություն:
Այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի պատասխանատվության դաշտում, իսկ արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը: «Բարեփոխումների գործընթացն անշրջելի է,- ասաց ոստիկանության պետը,- ու որքան էլ թե՛ ներսից, թե՛ դրսից առկա է որոշ ուժերի դիմադրություն, ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հրապարակային գործունեություն, որովհետև վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորման՝ իր հանձնառության մեջ»:

Վովա Գասպարյան


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջոն Հեֆեռնը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի ոստիկանության հետ կայացած գործընկերությունը շարունակվելու և ընդլայնվելու է:
Կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: