Հայերեն   English   Русский  

Այսօր Ուսուցչի համաշխարհային օրն է Տոնդ շնորհավոր Ուսուցիչ


  
դիտումներ: 3907

Հոկտեմբերի 5-ը նշվում է ոչ միայն որպես ուսուցիչների տոն, այլև` որպես ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական օր:

Տոնը պաշտոնապես նշելու որոշում առաջին անգամ կայացվել է 1994թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից. դրանից հետո այն նշվում է ամեն տարի:

Օրվա ընտրությունը կապված է 1966թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի և «Աշխատանքի միջազգային կազմակերպության» կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունված «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» փաստաթղթի հետ, որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, այն նշվում է աշխարհի մի շարք պետություններում:

Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Այժմ պաշտոնական տոնացույցում ամրագրված է հոկտեմբերի 5-ը:

Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գեղեցիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մանկավարժի գործը դժվար ու պարտավորեցնող է, աշակերտին դարձնել հասարակության լիարժեք անդամ, ուսուցանել, կրթել, օգնել առաջ գնալ եւ չկոտրվել, դա է ուսուցչի առաքելությունը:

Ուսուցիչն աշակերտի երկրորդ ծնողն է, նա նույն չափ անհանգստանում, սիրում, կրթում ու դաստիարակում է երեխային: Չէ որ այդ նույն երեխաներն են ապագայի տեսլակաները, զինվորներն ու մայրերը, հայրենիքի պաշտպաններն ու ուսուցիչները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: