Հայերեն   English   Русский  

Մեղրը՝ արդյունավետ հակաբորբոքային


  
դիտումներ: 1955

Շվեդ գիտնականները հայտնաբերել են մեղրի բաղադրության մեջ 13 բակտերիալ բաղադրիչներ, որոնք, նրանց խոսքերով, ավելի արդյունավետ են աշխատում, քան մահացու վարակների /այդ թվում՝ պրոպինիբակտերիա, ոսկեգույն ստաֆիլակոկի/ դեմ կիրառվող պայքարի սովորական հակաբորբոքայինները։

Բակտերիալ խառնուրդն արդեն հաջողությամբ փորձարկվել է ձիերի վրա։

«Այլ հակաբիոտիկները հիմնականում մեկ ակտիվ նյութ են՝ արդյունավետ մարէների նեղ շրջանակի դեմ պայքարում։ Սակայն մեղրի նշված 13 բակտերիաներն արտադրում են այնքան հակամիկրոբային միացություններ, որքան ահնրաժեշտ է օրգանիզմին՝ կախված սպառնալիքից»,-նշում է Թոբիաս Օլոֆսսոնը՝ Լունդ համալսարանի Բժշկական մանրէաբանության պրոֆեսորը։

մեղր

Մեղրից ստացված հակաբիոտիկները, հնարավորր է, ավելի արդյունավետ լինեն այնպիսի վարակների դեմ պայքարում, որոնք անցյալ տարի 23.000 մարդու կյանք են խլել։

Չնայած իր խոստումնալից հատկանիշներին` այս բնական դեղամիջոցը, մասնագետների կարծիքով, ամեն մեկը չէ, որ կարող է պատրաստել տան պայմաններում։

«Քանի որ խանութից գնված մեղրը չի պարունակում կենդանի կաթնաթթվային բակտերիան, դրա օգտակար հատկանիշները արդեն կորել են»։

Ամեն դեպքում գիտնականները համոզված են, որ այս նոր դեղամիջոցը հակաբորբոքայիններին այլընտրանք գտնելու հարցում նոր մակարդակ կարող է լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: