Հայերեն   English   Русский  

Հայ դյուցազուններից երկուսը՝ Ռուսաստանի չեմպիոն


  
դիտումներ: 1306

Վլադիմիրում կայացած մինչ 23 տարեկան ծաանրորդների Ռուսաստանի առաջնությունում հայ դյուցազուններից երկուսը դարձան չեմպիոն:

Ստավրոպոլի մարզի Գեորգիևսկ քաղաքը ներկայացնող 21-ամյա Վանիկ Մկրտումյանը
մեծ անակնկալ մատուցեց: 56 կգ քաշային ծանրորդը երկամարտի 230 (100 +130) կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

21-ամյա մոսկվացի Կարեն Մարտիրոսյանն էլ գերծանր քաշային կարգում հաղթեց երկամարտի 382 ( 175+ 207) կգ արդյունքով:

Մկրտումյանը և Մարտիրոսյանն ընդգրկվեցին Ռուսաստանի հավաքականի կազմում և կմասնակցեն նոյեմբերի 23-29-ը Լիմասոլում (Կիպրոս) անցկացվելիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: