Հայերեն   English   Русский  

Շախմատի Եվրոպայի գավաթ. Մկրտչյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց


  
դիտումներ: 456

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային գավաթի խաղարկությունում կայացել են 6-րդ՝ նախավերջին տուրի հանդիպումները:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել մրցակցի հետ: Արոնյանի թիմը՝ «Սիբերիա»-ն, 2,5-3,5 հաշվով հաղթել է մակեդոնական «Ալկալոիդ» թիմին: «Սիբերիա»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով առավելության է հասել Սաբրինա Չեվանեսի նկատմամբ: Իսկ հայ շախմատիստի թիմը՝ «Ուգրա»-ն հաղթեց 3,5-0,5 հաշվով: Այս տուրից հետո «Ուգրա»-ն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 25-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: