Հայերեն   English   Русский  

​Մարզադաշտը` Էբոլայի վարակի դեմ պայքարի կենտրոն


  
դիտումներ: 1322

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Մոնրովիայի մարզադաշտը Էբոլայի տենդի դեմ պայքարի կենտրոն վերածելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Դաշտի տարածքում վտանգավոր վարակի հետազոտության լաբորատորիաներ են սարքավորվել, իսկ կենտրոնում` ստացիոնար բուժտարածք են կառուցելու, որտեղ վարակված հիվանդներն անհրաժեշտ բուժում կստանան:

ԱՀԿ-ն մտավախություն ունի, որ մոտ ժամանակներում հիվանդների թիվը կհատի 20 հազարի սահմանը: ԱՀԿ-ի գնահատմամբ, Աֆրիկայի մի շարք տարածաշրջաններում 100 հազար մարդուն մեկ բժիշկ է սպասարկում, այն էլ, նրանց մեծ մասը բնակվում է քաղաքներում ու գյուղական վայրերում ապրող հիվանդներին սպասարկելու հնարավորություն միշտ չէ, որ լինում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: