Հայերեն   English   Русский  

Հայ բասկետբոլիստները կմասնակցեն ԵԱ-ի B դիվիզիոնին


  
դիտումներ: 364

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Եվրոպայի մինչև 16 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 12-ից 20-ը: Մրցավայրի անունը և մասնակից երկրների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016թվականի հունվարին:

B դիվիզիոնի 2015թ. առաջնությանը մասնակցել են 24 հավաքականներ, իսկ հաղթող է ճանաչվել Էստոնիան:

Հավելենք, որ վերջին անգամ հայ պատանիները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում հանդես են եկել 2011 թվականին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: